Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    484,5

  • EUR

    564
    572

  • RUB

    7,59
    7,84

Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն է ցուցարարների թիվը. Փաշինյանի եւ Իոնիսյանի միջեւ տարընթերցումներ կան. «Իրատես»

20 Ապրիլ, 2018 08:59
Որքա՞ն է ցուցարարների թիվը. Փաշինյանի եւ Իոնիսյանի միջեւ տարընթերցումներ կան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոնիսյանի միջեւ որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով: Իոնիսյանն ասել էր` չորսուկես հազար ցուցարար է եղել, այդ թիվը չէր համապատասխանել Նիկոլենց ներկայացրած թվին. Իոնիսյանն ասել է` ինչ կար, այն ենք ցույց տվել:

Ցույցի մասնակիցների թվաքանակի շատացմանը զուգընթաց, ըստ նույն «ասացողների», «Իոնիսյանենց դրոնի գործը դժվարացել է, որովհետեւ ոստիկանությունը GPS` գլոբալ տեղորոշման համակարգն է միացրել` իրենց զորքերի շարժը, թվաքանակը «չցուցանելու» համար, ինչն էլ դրոնի աշխատանքները խափանել է». այնուհանդերձ, ապրիլի 17-ին Իոնիսյանի թռչող սարքը ցուցանել է 33-35 հազար մարդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին