Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ–ում գերձայնային թևավոր հրթիռ կստեղծեն՝ գրեթե 1 միլիարդ դոլար արժողությամբ

20 Ապրիլ, 2018 00:31
ԱՄՆ–ում գերձայնային թևավոր հրթիռ կստեղծեն՝ գրեթե 1 միլիարդ դոլար արժողությամբ

ԱՄՆ ռազմա–օդային ուժերը և Lockheed Martin ընկերությունը 928 մլն. արժողությամբ գերձայնային թևավոր հրթիռի ստեղծման պայմանագիր են կնքել։

Ինչպես հաղորդում է Defense News-ը, պայմանագրի շրջանակներում նախագծա–կոնստրուկտորական մշակումներ, նյութա–տեխնիկական ապահովման պլանավորում, ավիացիոն ինտեգրման աջակցության իրականացում և հենց հրթիռի փորձարկումներ են անցկացվելու։

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Գրիֆինը հայտարարել է, որ ժամանակն է, որ Պենտագոնը կենտրոնանա նորագույն զինտեխնիկայի յուրացման վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին