Կարևոր իրադարձություններ

3-ամյա երեխան մեքենայում ատրճանակ է գտել և պատահաբար կրակել է հղի մոր վրա

19 Ապրիլ, 2018 23:37
3-ամյա երեխան մեքենայում ատրճանակ է գտել և պատահաբար կրակել է հղի մոր վրա

Բժիշկները պայքարում են հղի կնոջ կյանքի համար այն բանից հետո, երբ նրա 3-ամյա դուստրը մեքենայում ատրճանակ էր գտել և պատահաբար կրակել մոր վրա։ Գնդակն անցել է մեքենայի նստատեղի միջով և կպել է Շանիկ Թոմասի ուսին։

Ականատեսների խոսքերով՝ աղջիկը ցավից գոռացել է։ Մյուս վկաները պատմել են, որ արյունահոսելով նա դուրս է եկել մեքենայից և օգնություն է կանչել։

Շանիկը հղիության վեցերորդ շաբաթում է գտնվել։ Երեխաների հայրը դուրս է վազել խանութից և չի կարողացել հավատալ կատարվածին։ Ոստիկանության վարկածով՝ տղամարդը պահել է ատրճանակը մեքենայի կենտրոնական պահոցում։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ՝ կյանքին սպառնալիք ստեղծելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին