Կարևոր իրադարձություններ

«Ընտրություններից հետո մի խումբ մարդիկ փորձում են փոխել դրանց արդյունքները». Սերժ Սարգսյան

19 Ապրիլ, 2018 23:25
«Ընտրություններից հետո մի խումբ մարդիկ փորձում են փոխել դրանց արդյունքները». Սերժ Սարգսյան

Հայաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների հիման վրա։ Մարդկանց կարծիքները կարող են լինել սուբյեկտիվ, դրա համար էլ կան հատուկ մասնագիտացված, այդ թվում և միջազգային կառույցներ, որոնք գնահատում են ընտրությունների որակը։ Եվ այդ գնահատականներով՝ ընտրություններն արտահայտել են հայ ժողովրդի կամքը։ Այս պնդումը Սերժ Սարգսյանն արել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, և չեմ բացառում, որ խախտումներ են եղել տարբեր տիպի, տարբեր տեսակի։ Բայց այդքան համատարա՞ծ, ու այդ մարդիկ չե՞ն տեսել դա։ Հարյուրավոր դիտորդներ են եղել, չե՞ն տեսել։ Հիմա խոսում են համատարած ընտրակաշառքների մասին։ Բա այդ ինչպե՞ս եղավ, որ 2017 թվականին, երբ ամեն ինչը նկարում է՝ հեռախոսից սկսած, ամեն ինչ ուղիղ եթերում է, հանկարծ մի տեղ չտեսան այդ համատարած ընտրակաշառքներ բաժանելը»։

Սարգսյանի խոսքով՝ փաստվեց, որ որոշ տեղերում դպրոցների տնօրենների վրա պարտադրանք է եղել, պարզեցին, որ մի տեղ ընկերության սեփականատերը փորձել է ուղղորդել, բայց այդ մի քանի դեպքով կարծիք չի կարելի կազմել։

Վարչապետի խոսքով՝ կան մի խումբ մարդիկ, որ ընտրություններից հետո փորձում են այլ ուղիներով փոխել ընտրությունների արդյունքները։ Սերժ Սարգսյանը սա երկրի զարգացման տեսակետից անընդունելի է համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին