Կարևոր իրադարձություններ

Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է

19 Ապրիլ, 2018 22:48
Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 19-ին, ժամը 18:31-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ Ախուրյանի խճուղի 10  հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով Հ. Ա.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Հ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին