Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,05
    7,35

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցները փակելու մարտավարությանը վերադառնալու մասին

19 Ապրիլ, 2018 22:30
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցները փակելու մարտավարությանը վերադառնալու մասին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները վերադառնում են Երևանի փողոցները փակելու մարտավարությանը: Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: «Վաղը հայտարարում ենք բեռնատարներով Երևանի փողոցները շրջափակելու օր, որ նույնիսկ ոստիկանության քարշակները չկարողանան հանել մեքենաները»,- ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ բեռնատարների վարորդները կարձագանքեն իր կոչին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու, որին ակնկալում են տեսնել ոստիկանությունում աշխատող հարազատներ, ընկերներ և բարեկամներ ունեցող բոլոր անձանց:

Պատգամավորն անդրադարձավ նաև բոլոր նրանց կարծիքներին, ովքեր իրենց նախաձեռնած շարժման մեջ արևմտամետություն կամ ռուսամետություն են փնտրում: «Քաղաքական այս գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, մենք չենք առաջնորդվել ու երբեք չենք առաջնորդվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի կամ որևէ այլ երկրի շահերով: Մեր միակ անելիքն ու առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական և ազգային շահերի սպասարկումն է»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև հայտնեց, որ ապրիլի 18-ի հանրահավաքից հետո իրեն զանգահարել է Սերժ Թանկյանը, և նրա հետ երկար զրուցել են Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Փաշինյանը տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանը առաջիկայում հայտարարություն կանի` առաջիկայում Հայաստան ժամանելու կամ չժամանելու մասին:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան «Իմ քայլը» նախաձեռնության մի շարք անդամներ, տեսակապով հավաքի մասնակիցներին իր ուղերձը հղեց սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Հանրահավաքից հետո հավաքի մասնակիցները Երևանի փողոցներով երթի դուրս եկան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին