Կարևոր իրադարձություններ

Սթոլթենբերգը մեկնաբանել է Թուրքիայի՝ C-400-ի գնման հետ կապված ծրագրերը

19 Ապրիլ, 2018 22:09
Սթոլթենբերգը մեկնաբանել է Թուրքիայի՝ C-400-ի գնման հետ կապված ծրագրերը

C-400 ՀՕՊ համակարգի գնման հարցը Թուրքիայի ներքին որոշման խնդիրն է. ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ ձեռք բերված սպառազինությունը ներգրավվի դաշինքի միացյալ պաշտպանությանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ գրում է ria.ru-ն:

«Դա ազգային որոշում է: Անդամ երկրների ռազմական հնարավորությունների պահանջը ՆԱՏՕ-ի որոշումը չէ, դա դաշնակիցների որոշումն է: ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ ձեռք բերված սպառազինությունը ներգրավվի դաշինքի միացյալ պաշտպանությանը: C-400-ի դեպքում դա շատ բարդ է»,- հայտարարել է Սթոլթենբերգը:

 

Լրահոս

Դիտել ավելին