Կարևոր իրադարձություններ

«Սիրելի Սերժ, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և թռիր Հայաստան». Նիկոլ Փաշինյան

19 Ապրիլ, 2018 21:20
«Սիրելի Սերժ, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և թռիր Հայաստան». Նիկոլ Փաշինյան

«Երեկ մեր հավաքից հետո ուշ երեկոյան ինձ զանգահարեց Սերժ Թանկյանը, և մենք նրա հետ երկար զրուցեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին»,- այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հարթակից Ս. Թանկյանին ևս մեկ անգամ կոչ արեց գալ Հայաստան և լինել ժողովրդի կողքին.  «Սիրելի Սերժ, քո ժողովուրդը, քո հայրենիքը օրհասական այս ժամին ունի քո կարիքը, և ես չեմ կարող հավատալ, որ քո ժողովրդի և հայրենիքի համար օրհասական այս պահին դու կզլանաս կատարել մի պարզ գործողություն, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և թռիր Հայաստան: Երևանը սպասում է քեզ: Նա արձանագրեց, որ լիովին և ամբողջությամբ պաշտպանում է թավշյա հեղափոխության այս գործընթացը և նրա բոլոր պահանջները»:

Ն. Փաշինյանը նաև վստահեցրեց, որ իրենց շարժման մեջ ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա. «Մենք չենք առաջնորդվել ու երբեք չենք առաջնորդվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի կամ որևէ այլ պետության շահերով»:

 

Լրահոս

Դիտել ավելին