Կարևոր իրադարձություններ

Ոստիկաննե­րին հանրահավաքի վայր տեղափոխելու համար երեկ մի քանի միկրոավտոբուս դուրս էր բերվել երթուղուց. «Ժողովուրդ»

19 Ապրիլ, 2018 09:55
Ոստիկաննե­րին հանրահավաքի վայր տեղափոխելու համար երեկ մի քանի միկրոավտոբուս դուրս էր բերվել երթուղուց. «Ժողովուրդ»

«Երեկ մի քանի միկրոավտոբուս դուրս էր բերվել երթուղուց, որպեսզի հանրահավաքի վայր տեղափոխի ոստիկաննե­րի: Մասնավորապես` երեկ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքի ժամանակ լրատվամի­ջոցներն արձանագրեցին, թե ինչպես են 31 և 58 համարների երթուղայիննե­րը ոստիկաններին տեղափոխում Ֆրանսիայի հրապարակ: Ավելին` Դեմիրճյան փողոցում կայանված ոստիկանները դարձյալ 31 և 58 համարների երթուղին սպասարկող միկրոավտոբուսներում են եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ թիվ 31 միկրոավտոբուսը շահագոր­ծում է «Ուղևոր տար» ընկերությունը, որը պատկանում է ոմն Սերգեյ Ավագյանի և Աշոտ Հարությունյանի, իսկ թիվ 58 երթուղին` «Տիգրան» ՍՊԸ-ինն է, որն էլ պատկանում է ոմն Մյասնիկ Մա­նուկյանի, համենայն դեպս, այդ անուն­ներն են նշված այս կազմակերպու­թյունների փաստաթղթերում»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին