Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի կադրին ժամանակավորապես գործուղեցին նախագահական. «Հրապարակ»

19 Ապրիլ, 2018 09:30
Սերժ Սարգսյանի կադրին ժամանակավորապես գործուղեցին նախագահական. «Հրապարակ»

«Կառավարության պաշտոնյա­ներից զատ` Արմեն Սարգսյանը երեկ նաև նախագահականում է նշանակում-ազատումներ արել: Մասնավորապես` Արմեն Գևորգյանի` փոխվարչապետ նշանակվելուց հետո նախագահականում աշխատակազմի ղեկավարի թափուր մնացած պաշտոնն այժմ նախագահի հրամանագրով զբաղեցնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վար­դան Մակարյանը, բայց ժամանա­կավոր պաշտոնակատարի կարգա­վիճակով: 

Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղե­կացանք, որ Վարդան Մակարյանին, ով նախագահի աշխատակազմում իր երկարամյա աշխատանքի ընթացք­ում, ասում են, հասցրել է տիրապետել պետական համակարգին, կարճ ժամանակով, այսպես ասած, «գործուղել» են` օգնելու Արմեն Սարգսյանի նոր ստեղծվող աշխատակազմին, և առաքելությունը բարեհաջող ավարտելուց հետո նա կվերադառնա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին