Կարևոր իրադարձություններ

«Իմ ուզելը շատ քիչ է». Ինչ պաշտոն է ուզում Ալիկ Սարգսյանը. «Հրապարակ»

18 Ապրիլ, 2018 09:45
«Իմ ուզելը շատ քիչ է». Ինչ պաշտոն է ուզում Ալիկ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սարգսյան, ասում են՝ ուզում եք Արարատի մարզպետ դառնալ՝ դիմեցինք ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

«Ի՜, մարզպետ ինը տարի առաջ եմ եղել»:

Ուրի՞շ բան եք ուզում: «Ոչ մի բան էլ չեմ ուզում, հետո էլ՝ ուզողը ես չեմ. Իմ ուզելը շատ քիչ ա»:

Որ ուզեիք, ի՞նչ կուզեիք: «Ոչ մի բան: Դե հերիք ա էլի, արդեն 60 տարեկան եմ, ի՞նչ ուզեմ»:

Օ՜, պարոն Սարգսյան, 60-ը տղամարդու ամենածաղկուն տարիքն է: «Դե հա, բայց ամեն դեպքում դա իմ որոշելիքը չէ»:

Ոնց որ ոստիկանապետ եք ուզում: «Չեմ ուզում»:

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք: «Ոչ մի ձեւ»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. Ոչ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ոչ էլ ուրիշ բան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին