Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է փողոցում տեղի ունեցող իրադարձություններին

17 Ապրիլ, 2018 18:24
Նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է փողոցում տեղի ունեցող իրադարձություններին

Պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե ինչպե՞ս է նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում փողոցում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների օգտագործմանը, որի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, նախագահի աշխատակազմից փոխանցել են հետևյալը. - «Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով: Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ»:

Նախագահը նաև նշել է, որ ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է:

Ավելին՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին