Կարևոր իրադարձություններ

Այսօր փողոցներում հազարավոր մարդիկ պայքարում են Ձեր վարչապետության դեմ. Դուք կարող եք կանխել դա. Մանե Թանդիլյանը`Սերժ Սարգսյանին

17 Ապրիլ, 2018 15:59
Այսօր փողոցներում հազարավոր մարդիկ պայքարում են Ձեր վարչապետության դեմ. Դուք կարող եք կանխել դա. Մանե Թանդիլյանը`Սերժ Սարգսյանին

Խորհրդարանի հատուկ նիստին, որում քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը, ԱԺ «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը մի շարք խոստումներ էր տվել, որոնք չեն իրագործվել: 

«10 տարվա ընթացքում ավելի քան 20 տոկոս չնվազող գործազրկություն է: Բժշկությունը մատչելի չէ մարդկանց համար: Հայաստանում մարդիկ մահանում են բժշկական օգնության անհասանելի լինելու պատճառով»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ նախկին նախագահը խոստացել էր բարձրացնել կենսաթոշակը, սակայն այն չի գերազանցում 45 հազար դրամը, և այդքան գումարով հնարավոր չէ արժանավայել ծերություն ապահովել: Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ հեռավոր մարզերում են մնացել միայն «արժանավայել» կենսաթոշակի սպասող մարդիկ:

«Այսօր փողոցներում հազարավոր մարդիկ պայքարում են Ձեր վարչապետության դեմ: Դուք կարող եք կանխել դա՝ հրաժարվելով այս հավակնությունից»,-նշեց Մանե Թանդիլյանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին