Կարևոր իրադարձություններ

Ցուցարարներն օդազրկում են քաղաքում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենաների անիվները (թարմացվող)

17 Ապրիլ, 2018 14:00
 Ցուցարարներն օդազրկում են քաղաքում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենաների անիվները (թարմացվող)

14:00


Shabat.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները քաղաքում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենաների անիվների օդազրկում են իրականացնում՝ ի նշան բողոքի:

Նշենք, որ ավելի վաղ  «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր ցուցարարներին հորդորել պայքարի նաև այդ ձևը կիրառել:

12:55

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ու համակիրները սկսեցին ՀՀ դատախազության շենքի շրջափակումը՝ նստելով շենքի շքամուտքում:

«Ես սկսում եմ Դատախազության շենքի մուտքի շրջափակումը»,- հայտատարեց Փաշինյանը և նստեց մուտքի մոտ:

 

12:49

Մեկնարկում է ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրում հեղափոխական վիճակ է», - հայտարարեց նա:

Նշենք, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվում են Հանրապետության հրապարակ՝ կառավարական շենքեր շրջափակելու:

 

Լրահոս

Դիտել ավելին