Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է խորհրդականներին, մամուլի քարտուղարին

17 Ապրիլ, 2018 10:57
Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է խորհրդականներին, մամուլի քարտուղարին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են նրա խորհրդականները, մամուլի քարտուղարը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվել է Արամ Արարատյանը, վարչապետի ավագ օգնականի պաշտոնից ազատվել է Արամ Վարդևանյանը, վարչապետի օգնականի պաշտոններից ազատվել են Դիանա Ղազարյանը, Հայկ Զոհրաբյանը, Կարապետ Վարդանյանը, վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոններից ազատվել են Գևորգ Մուրադյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Հայկ Դավթյանը. վարչապետի խորհրդականի պաշտոններից ազատվել են Գևորգ Մալխասյանը, Արամ Մխոյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին