Կարևոր իրադարձություններ

Հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի

17 Ապրիլ, 2018 10:08
Հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի

Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ 

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ 

Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին