Կարևոր իրադարձություններ

Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը. «Հրապարակ»

17 Ապրիլ, 2018 09:54
Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը. «Հրապարակ»

«Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը՝ կառավարություն, ԱԺ, նաև՝ ՀՀԿ գրասենյակ: Պետական աշխատողներից տեղեկացանք, որ սովորականից տարբերվել է ելումուտը՝ եթե նախկինում իրենց ճանաչելով ներս են թողել, հիմա պարտադիր ստուգել են, անցագիր պահանջել:

Իրենք էլ սուսուփուս ենթարկվել են, բարձրացել կաբինետներն ու համացանցով հետևել զարգացումներին»,-գրում է թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին