«Նախօրոք մշակված բեմադրություն է։ Թե ում կողմից, հետաքննությունը կպարզի։ Երբ սահմանադրական բարեփոխումներ էին անցկացվում, նույն Նիկոլ Փաշինյանը բողոքի նման ցույցեր չէր անում։ Այն դեպքում, որ բոլորն ասում ու համոզված էին, որ դրանով Սերժ Սարգսյանը իշխանությունը երկարեցնելու խնդիր է լուծում։ Այս մասին հստակ ներքին դիրքորոշում կար նաև այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանին նշանակեցին վարչապետ։ Հիմա, երբ սահմանադրությունն այլ կարգ չի նախատեսում, քան խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունը, Փաշինյանը ցուցադրաբար հանրահավաքներ է անցկացնում»,- «Իրատես» թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Երևանի փողոցներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: