Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,58
    7,83

Կարևոր իրադարձություններ

Բրիտանացին դեղ է խմել և համասեռամոլ է դարձել

16 Ապրիլ, 2018 22:55
Բրիտանացին դեղ է խմել և համասեռամոլ է դարձել

Բրիտանական Լաուտ քաղաքի բնակիչը հայտարարել է, որ համասեռամոլ է դարձել ցավազրկող դեղի պատճառով, որը նրան նշանակել են ոտքի կոտրվածքի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

21-ամյա բրիտանացի Սքոթ Փերդին ենթադրում է, որ սեռական կողմնորոշման փոփոխությունը իր մոտ դեղերի պատճառով է եղել։ Նրա խոսքերով՝ երբ ինքը սկսել է պրեգաբալին ընդունել, կանայք սկսել են իրեն չգրավել, փոխարենը՝ սկսել է հետաքրքրվել տղամարդկանցով։ Արդյունքում նա ստիպված է եղել բաժանվել իր ընկերուհուց, ում հետ վեց ամիս հանդիպել էր։

«Ես միանգամից չհասկացա, թե ինչ է կատարվում,– պատմել է Փերդին։ Բայց բավական էր մի քանի շաբաթ դադարեցնեի դեղերի ընդունումը, և տղամարդկանց նկատմամբ հետաքրքրությունս միանգամից անհետացավ»։

Չնայած դրան, Փերդին չի հրաժարվել պրեգաբալինից։ «Ես ուզում եմ շարունակել այն ընդունել, քանի որ այդպես ես գոհ եմ իմ սեքսուալությունից, ես ինձ շատ բաց եմ զգում։ Դա ազատության զգացողություն է տալիս»,– բացատրել է նա։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին