Կարևոր իրադարձություններ

Երևանում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի կրպակին. երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

16 Ապրիլ, 2018 22:12
Երևանում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի կրպակին. երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների ապրիլի 16-ին՝ ժամը 21-01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ Ջանիբեկյան 65 հասցեի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է «CPS» բենզալցակայանի կրպակին: Բախման հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Լցակայանից արտահոսած բենզինի բռնկումը կանխելու նպատակով փրկարարներն այն պատել են փրփրահեղուկով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին