Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը պատմեց, թե այսօր ինչ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում

16 Ապրիլ, 2018 20:39
Փաշինյանը պատմեց, թե այսօր ինչ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում

«Վաղը առավոտյան բլոկադա ենք անում Երևան քաղաքի բոլոր փողոցները՝ առանց բացառության։ Այսօր բավականին հաջողված իրականացվել էր մետրոյի գործողությունը, կոչ եմ անում՝ վաղը քառապատիկ անել այդ գործողությունը, որ ոստիկանական ուժերը չկարողանան տեղաշարժվել նաև մետրոյով և ստիպված լինեն իրենց ուժերը ցրել ողջ Հայաստանով մեկ»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմեց, թե ինչ է այսօր տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում. «Մենք՝ ԱԺ պատգամավորներով, հանել էինք մեր վկայականները և ուզում էինք գնալ մեր աշխատավայր՝ ԱԺ, իսկ ոստիկանները փորձում էին մեզ բացատրել, թե ինչպես պետք է գնանք մեր աշխատավայր։ Արդյունքում եղավ այնպես, որ Բաղրամյան պողոտայում մեզ հաջողվեց ճեղքել ոստիկանական առաջին շղթան, որից հետո բացվեցին փշալարերը։ Ինձ հաջողվեց անցնել այդ փշալարարերը, որովհետև ես ասել էի՝ հնարավոր չէ ինձ կանգնեցնել։ Երբ պետք լինի՝ ես անցնելու եմ այդ փշալարերը, և ընդհանրապես, մեր առաջ ոչ մի փակ դուռ պետք է չլինի։

Այդ ընթացքում փշալարերից վնասվել են աջ ձեռքիս բոլոր մատները, ձեռքիս ափը։ Երբ անցա, անհրաժեշտություն առաջացավ, որ տեղափոխվեմ հիվանդանոց, որովհետև առատ արյուն էր հոսում։ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հանձնարարությամբ՝ ոստիկանական մեքենայով ինձ տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն։ 2 ակտիվիստ, որոնք նույնպես անցել էին այդ փշալարերը, այդ ընթացքում ինձ հետ էին»։

 

Լրահոս

Դիտել ավելին