Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին. Ա. Հովհաննիսյանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

16 Ապրիլ, 2018 20:20
Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին. Ա. Հովհաննիսյանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով ապատեղեկատվություն չտարածել՝ կապված օրվա ընթացքում Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյան հետ:

Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ շարասյունը պլանային միջոցառումներից վերադարձող խաղաղապահ բրիգադինն է:

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը:

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին