Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը զրահատեխնիկայով բեռնավորված նավ է ուղարկել Սիրիա

16 Ապրիլ, 2018 19:11
Ռուսաստանը զրահատեխնիկայով բեռնավորված նավ է ուղարկել Սիրիա

Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օրսկ» դեսանտային մեծ ռազմանավը անցել է սևծովյան նեղուցները և գտնվում է Միջերկրական ծովում՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:

Ռազմանավը ուղղություն է վերցրել սիրիական Տարտուս նավահանգիստը, որտեղ տեղակայված է Միջերկրածովյան ռուսական նավատորմի նյութատեխնիկական բազան: Նշվում է, որ նավը չափազանց ծանրաբեռնված է. վերին տախտակամածին երևում են մի քանի զրահամեքենաներ, «Կամազ» մակնիշի բեռնատար, «Ուրալ» վառելիքատար: Սա արդեն «Օրսկ»-ի չորրորդ ուղևորությունն է Սիրիա:

 

Լրահոս

Դիտել ավելին