Կարևոր իրադարձություններ

Ջրցան մեքենաներ՝ Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)

16 Ապրիլ, 2018 17:20
Ջրցան մեքենաներ՝ Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)

17:00

Այս պահին Բաղրամյան պողոտայում ջրցան մեքենաներ են կայանված, հայտնում է Shabat.am-ի թղթակիցը: Նշենք, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: 

Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտարարեց, որ քիչ անց կմիանա ցուցարարներին: 

16:20

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, տեղեկացրեց, որ  ԱԺ Ելք խմբակցության ղեկավարը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքերի հատվածում և այժմ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Բուժօգնությունից անմիջապես հետո Փաշինյանը կմիանա ցուցարարներին:

16:00

Քիչ առաջ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով դեմքի և ձեռքերի հատվածում վնասվածք է ստացել Նիկոլ Փաշինյանը: Նրան ոստիականական մեքենայով հոսպիտալացրել են: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին:

15:39

Քիչ առաջ ցուցարարները Նիկոլ Փաշինանյանի գլխավորությամբ ճեղքեցին Բաղրամյան փողոցում ոստիկանական պատնեշն ու շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք, որի մուտքը պատված է փշալարերով:

Ոստիականները հատուկ միջոցներ են կիրառում` արցունքաբեր գազ` ցուցարարների դիմադրելու նպատակով, սակայն վերջիններս չեն նահանջում: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

 

Լրահոս

Դիտել ավելին