Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ. ոստիկանությունը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին

16 Ապրիլ, 2018 16:09
Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ. ոստիկանությունը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` ուղղված Նիկոլ Փաշինյանին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին