Կարևոր իրադարձություններ

Սիրիական Դումայում բախումներ են ընթանում բանակի ու զինված ահաբեկիչների միջև. РИА Новости

16 Ապրիլ, 2018 15:25
Սիրիական Դումայում բախումներ են ընթանում բանակի ու զինված ահաբեկիչների միջև. РИА Новости

Սիրիական Ղուտա նահանգի Դումա քաղաքում բախումներ են ընթանում կառավարական զորքերի Ազգային գվարդիայի և ծայրահեղական խմբավորումների գրոհայինների միջև, այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Աղբյուրը մանրամասնում է, որ բախումներ են գրանցվել քաղաքի Ալ Ռահմանի թաղամասում: Կան զոհվածներ ու վիրավորներ: Նրանց հստակ թիվը չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին հայտարարվել էր, որ սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Դումա քաղաքի նկատմամբ, որը Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում զինված գրոհայինների վերջին հենակետն է համարվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին