Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես. Փաշինյանը դիմեց քաղաքացիներին

16 Ապրիլ, 2018 15:12
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես. Փաշինյանը դիմեց քաղաքացիներին

ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ասաց Փաշինյանը՝ մատնացույց անելով հավաքված քաղաքացիներին:

«Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել և խոնարհվել այն ուսանողների առաջ, ովքեր դուրս եկան պայքարի՝ տեր կանգնելու իրենց երկրին, այն մարդկանց առաջ, ովքեր առավոտյան դուրս եկան և փակեցին փողոցները: Դու հզոր ես, և այսօր դու հաղթելու ես»,- ասաց Փաշինյանն իր ելույթում:

Հանրապետականը չի լինելու ՀՀ-ի իշխանությունը: Հայաստանում իշխանությունը չի լինելու ոչ մի քաղաքական ուժ և ոչ մի քաղաքական գործիչ, Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը: Հայաստանում իշխանություն լինելու է քաղաքացին: Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամը եկել է, հաղթանակի ժամը հիմա է»,- ասաց նա:

Ելույթի վերջում Փաշինյանը հայտարարեց, որ իր կուսակիցների հետ գնում է իր «աշխատանքի վայրը»՝ Ազգային ժողով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին