Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ անել ողջ երկրում

16 Ապրիլ, 2018 14:57
Թուրքիայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ անել ողջ երկրում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան հայտարարել է, որ ապրիլի 16-ին իրենց կուսակցությունը պատրաստվում է Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնել: Դրանք ուղղված են լինելու ընդդեմ այն բանի, որ իշխանությունները պատրաստվում են երկրում գործող արտակագ դրության ռեժիմը 7-րդ անգամ երկարաձգել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը:

Ընդդիմադիրները ծրագրում են նստացույցեր կազմակերպել Թուրքիայի մի շարք քաղաքների հրապարակներում, կենտրոնական զբոսայգիներում և մարդաշատ այլ վայրերում։

«Բոլոր մեր քաղաքացիներին և կուսակցություններին, որոնք դեմ են արտակարգ դրությանը, հրավիրում ենք նստացույցերի»,-ասել է Աղբաբան։

Այս պահին հայտնի է, որ նստացույցեր կկազմակերպվեն Անկարա, Ստամբուլ, Էրզրում, Գազիանթեփ, Դիարբեքիր, Տրապիզոն, Իզմիր, Հաքքարի, Մալաթիա, Սամսուն, Զոնգուլդակ  քաղաքներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշում էր կայացվել։

Սպասվում է, որ առաջարկը Թուրքիայի մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին