Կարևոր իրադարձություններ

«Ինձ հաճախ հարցնում են՝ հը՞, մի բան կլինի՞. այ ձեր ցավը տանեմ, արդեն լինում ա». Հայկ Մարության

16 Ապրիլ, 2018 14:35
«Ինձ հաճախ հարցնում են՝ հը՞, մի բան կլինի՞. այ ձեր ցավը տանեմ, արդեն լինում ա». Հայկ Մարության

Այստեղ այսքան մարդ կա, բայց սա ընդամենը մի մարմին է: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց դերասան Հայկ Մարությանը:

«Բոլորը նույն ձևով են շնչում և շնչում են մեկ մտքով, որ ապրենք հիանալի Հայաստանում:

Ինձ հաճախ հարցնում են՝ հը՞, մի բան կլինի՞: Այ ձեր ցավը տանեմ, արդեն լինում ա, արդեն եղել ա:

Եթե մեկին թվում ա ՝ պրոցեսը, որ անցնում ենք, պետքական չէ, սխալվում է: Բոլոր պետություններն անցնում են ինչ-որ պրոցես. մեկ օրում ոչինչ չի լինում, նստած տեղը ոչինչ չի լինում»,- ասաց նա:

Դերասանի խոսքով՝ եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի:

«Կեցցե վաղվա Հայաստանը»,- հավելեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին