Կարևոր իրադարձություններ

Վանաձորում նույնպես բողոքի ցույցեր են իրականացնում

16 Ապրիլ, 2018 14:28
Վանաձորում նույնպես բողոքի ցույցեր են իրականացնում

Այսօր բողոքի ակցիաներ են սկսվել Վանաձորում։ Ցուցարարները  նախ փոքրիկ ավտոերթ են իրականացրել։

Վանաձորի Մանկավարժական համալսարանի, Թատերական ինստիտուտի, Երաժշտական ուսումնարանի և Տարածաշրջանային քոլեջի որոշ ուսանողներն էլ դասադուլ են սկսել։

Տարածաշրջանային քոլեջի շենքի մոտ ցուցարարները ակցիա իրականացրեցին և կոչ արեցին ներսում գտնվող ուսանողներին միանալ իրենց դասադուլին, սակայն տնօրինությունը թույլ չէր տալիս ուսանողներին դուրս գալ շենքից։  Ցուցարարները վանկարկեցին, որ դա հակաօրինական է, սակայն տնօրինությունից արձագանք չեղավ, թեև պատուհանից երևում էր, որ տնօրենը ներսում է և շրջում է միջանցքներով։

Այժմ ցուցարարները  շարժվում են դեպի Մխիթար գոշ համալսարան, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, այնուհետև կգնան Վանաձորի հրապարակ, որտեղ բողոքի ակցիաներ կիրականացնեն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին