Կարևոր իրադարձություններ

Հավատում եմ Փաշինյանի անցած ճանապարհին. նա թույլ չի տա, որ այս ամենն արյունահեղության վերածվի. Արմեն Ռուստամյան

16 Ապրիլ, 2018 14:16
Հավատում եմ Փաշինյանի անցած ճանապարհին. նա թույլ չի տա, որ այս ամենն արյունահեղության վերածվի. Արմեն Ռուստամյան

Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ այս ամենն օրենքի սահմաններից դուրս չգա: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում ՀՀԿ-ՀՅԴ համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ, որպես առաջնային մարմին` ձևավորում է իր իշխանությունը: Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա Ազգային ժողովի առաջին նիստին, մանդատներ չստանային»,- նշեց նա:

Ռուստամյանը նշեց, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհին, նա թույլ չի տա, որ այս ամենն արյունահեղության վերածվի:

Արմեն Ռուստամյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե միգուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, ասաց, որ այդ մարդկանց համար, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը:



 

Լրահոս

Դիտել ավելին