Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության հուշարձանը բացասականորեն կազդի թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա. Ժնևում Թուրքիայի հյուպատոս

16 Ապրիլ, 2018 14:08
Ցեղասպանության հուշարձանը բացասականորեն կազդի թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա. Ժնևում Թուրքիայի հյուպատոս

Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը Թուրքիայի արտգործնախարարությունից բացի արձագանքել է նաև Ժնևում Թուրքիայի հյուպատոս Մեհմեթ Սաիթ Ույանըքը։ Այս մասին  հայտնում է ermenihaber.am կայքը:

Ապրիլի 13-ին տեղի ունեցած  հուշարձանի բացման արարողությանը  ներկա էին գտնվել Ժնևի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնց թուրքական աղբյուրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ է անվանում։ Նշյալ կուսակցությունը Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Թուրք հյուպատոսը նշել է, որ այդ հուշարձանը ոչ միայն բացասականորեն կանդրադառնա թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա, այլև ավելի կվատացնի Շվեյցարիայում ապրող թուրքական և հայկական համայնքների հարաբերությունները։

«Թրեմբլեյ զբոսայգում բացված հուշահամալիրը  բացասական ազդեցություն է ունենալու թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա: Դա  ոչ բարյացակամ և չհաշվարկված քայլ է»,- ասել է թուրք հյուպատոսը:

Վերջինս Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջ քաշելով թուրքական ավանդական ժխտողականությունը, հայերին մեղադրել է այն բանի մեջ, որ նրանք «միակողմանի» են նայում պատմությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին