Կարևոր իրադարձություններ

Երևանի «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դի

16 Ապրիլ, 2018 13:48
Երևանի «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դի

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 15-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարանում երիտասարդ տղայի մահվան փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններոմ Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։  Ոստիկանները նշված սենյակում հայտնաբերել են Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկակն փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։ 

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին