Կարևոր իրադարձություններ

Ծափողջույններ ու գրկախառնություն. Երթին միացավ Հայկ Մարությանը (թարմացվում է)

16 Ապրիլ, 2018 13:15
Ծափողջույններ ու գրկախառնություն. Երթին միացավ Հայկ Մարությանը (թարմացվում է)

13:15

Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ երեկոյան հանրահավաք է տեղի ունենալու:

Րոպեներ առաջ երթի մասնակիցներին միացավ դերասան Հայկ Մարությանը: Ցուցարարները նրան դիմավորեցին ծափողջույններով, իսկ Նիկոլ Փաշինյանը գրկախառնվեց նրա հետ:

12:30

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանին ահազանգեցին, որ Հաղթանակի կամրջի վրա քարշակ է բերվել՝ կայանած մեքենաները տարհանելու համար։ Ցույցի մասնակիցները շեղվեցին նախապես հայտարարված ճանապարհից և հասան Հաղթանակի կամուրջի մոտ։

12:15

Այժմ ցուցարարները Գրիգոր Լուսավորիչ փողոցով շարժվում են դեպի Մաշտոց պողոտա, որտեղից էլ գնալու են Ֆրանսիայի հրապարակ։ 

11:50

«Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները Խանջյան փողոցով շարժվեցին դեպի Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:

Նրանց հաջողվեց մուտք գործել համալսարան և ուսանողներին դասադուլ անելու կոչեր անել:

11:02

«Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները ձեռքերը վեր պահած ճեղքեցին ոստիկանների շղթան և երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով: 

Չնայած ոստիկանների դիմադրությանը՝ ցուցարարները շարունակեիցն իրենց երթը:

«Մի փակեք մեր ճանապարհը, որովհետև մենք բացելու ենք: Մի փակեք, որովհետև սա մեր հայրենիքն է»,- ասաց Փաշինյանը:

10:50

Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց Կորյուն-Հերացի փողոցում: Ցուցարարները փակել էին խաչմերուկը և իրենց միանալու կոչեր էին անում քաղաքացիներին: 

Լարված ֆոնին «Յաշիկը» փորձում էր ճեղքել և անցնել ցուցարարների միջով՝ մեքենան վարելով անմիջապես մարդկանց ամբոխի ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին