Կարևոր իրադարձություններ

«Պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել». Սերժ Սարգսյան

16 Ապրիլ, 2018 12:03
«Պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել». Սերժ Սարգսյան

ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիային», որտեղ անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման հարցին և ասել, որ «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»: 

Լրագրողի այն հարցին, թե օրերս Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է ՀՀ նոր վարչապետի ամենարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, Սարգսյանն արձագանքել է․ «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին