Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր ուժերը չեն արձագանքում Փաշինյանի կոչին

16 Ապրիլ, 2018 11:36
Ընդդիմադիր ուժերը  չեն արձագանքում Փաշինյանի կոչին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ Վարդանանց փողոցով երթով հասան Խանջյան փողոց և նստեցին երթևեկելի հատվածում: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց, թե հաջորդ ուղղությունը որն է լինելու, փոխարենը նշեց, որ իրենք շարժվում են դեպի հաղթանակ:

Խոսելով ոստիկանների գործողությունների մասին՝ Փաշնինյանը նշեց. «Ոստիկանները մեր ընկերներն են»:Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին ուղղված իր համերաշխության կոչին, որն է միավորվել Ազատության հրապարակում և ներել իրար, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս օրերին արձագանքներ չեն եղել: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին