Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ Հերացի փողոցում․ «Յաշիկը» փորձում էր քշել ցուցարարների վրայով

16 Ապրիլ, 2018 11:40
Լարված իրավիճակ Հերացի փողոցում․ «Յաշիկը» փորձում էր քշել ցուցարարների վրայով

11:02

«Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները ձեռքերը վեր պահած ճեղքեցին ոստիկանների շղթան և երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով: 

Չնայած ոստիկանների դիմադրությանը՝ ցուցարարները շարունակեիցն իրենց երթը:

«Մի փակեք մեր ճանապարհը, որովհետև մենք բացելու ենք: Մի փակեք, որովհետև սա մեր հայրենիքն է»,- ասաց Փաշինյանը:

10:50

Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց Կորյուն-Հերացի փողոցում: Ցուցարարները փակել էին խաչմերուկը և իրենց միանալու կոչեր էին անում քաղաքացիներին: 

Լարված ֆոնին «Յաշիկը» փորձում էր ճեղքել և անցնել ցուցարարների միջով՝ մեքենան վարելով անմիջապես մարդկանց ամբոխի ուղղությամբ:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախնական տվյալներով հայտնի է՝ ով է եղել մեքենայի ղեկին, սակայն հրաժարվեց անունը հրապարակել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին