Կարևոր իրադարձություններ

Երևանում Nissan-ը մխրճվել է МАЗ-ի մեջ. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

16 Ապրիլ, 2018 10:46
Երևանում Nissan-ը մխրճվել է МАЗ-ի մեջ. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 02։50-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 12 MM 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շերամի փողոցի թիվ 49 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ուղեմասի աջակողմյան կողմնակում կայանված МАЗ մակնիշի 39 ԼԼ 337 համարանիշի ամբարձիչին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա կողքի ուղևորը տեղում մահացել են, իսկ վարորդի հետնամասում գտնվող ուղևոր՝ 36-ամյա Մարատ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ գրեթե 1.5 ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել վիրավոր Մ. Համբարձումյանին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին