Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը միացել է ցուցարարներին

16 Ապրիլ, 2018 10:20
Հայկ Մարությանը միացել է ցուցարարներին

«Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրներն այսօր՝ ապրիլի 16-ին, փակել են Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ:

Երթևեկությունը կաթվածահար է եղել Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցներում, ինչպես նաև Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում: Աբովյան փողոցում ցուցարարներին միացավ նաև դերասան Հայկ Մարությանը:

Հարցին՝ ինքը միացե՞լ է ցուցարարներին, դերասանը հեգնանքով կատակեց՝ «տեղ էի գնում, փակ էր, լավ էլի, սենց բան կլինի»: Ապա հավելեց, որ միանում է յուրաքանչյուր պայքարի, որը երկիրը տանում է դեպի լավը:

Նրա խոսքով` ամեն ինչ սկսվեց ընտրությունների կեղծումով, իսկ մեղավորներն ավելի շատ են, նաև ընտրություններին 10 հազար դրամ վերցնողները:

 

Լրահոս

Դիտել ավելին