Կարևոր իրադարձություններ

Թրամփի գործունեության վարկանիշն ընկնում է ԱՄՆ–ում միջանկյալ ընտրություններից առաջ

15 Ապրիլ, 2018 23:40
Թրամփի գործունեության վարկանիշն ընկնում է ԱՄՆ–ում միջանկյալ ընտրություններից առաջ

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 39%-ը։ Նախագահի վարկանիշի շարունակական նվազումը գրանցել է ամերիկյան NBC News հեռուստաալիքի և The Wall Street Journal-ի համատեղ անցկացրած հարցումը, որի արդյունքները հրապարակվել են կիրակի օրը։

Մեկ ամիս առաջ Թրամփի գործունեությանը հավանություն էր տվել հարցվածների 43%-ը։ 57%-ը Թրամփի գործունեությանը հավանություն չի տալիս։ Մարտին այդ ցուցանիշը 53% է եղել։

Հարցվածների 47%-ը նշել է, որ կոնգրեսում կուզեին մեծամասնություն տեսնել դեմոկրատներին։ Իրենց հերթին, հանրապետական կոնգրեսի օգտին արտահայտվել է հարցվածների 40%-ը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին