Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը ԵԱՀԿ-ին մեղադրել է կողմնակալ հաշվետվություն ներկայացնելու մեջ

15 Ապրիլ, 2018 23:20
Ադրբեջանի իշխող կուսակցությունը ԵԱՀԿ-ին մեղադրել է կողմնակալ հաշվետվություն ներկայացնելու մեջ

Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը մեղադրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյին, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովին և ԵԽԽՎ-ին երկրում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների մասին կանխամտածված կողմնակալ հաշվետվություն պատրաստելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Արտահերթ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են ապրիլի 11-ին: Տվյալների մշակման արդյունքում հայտարարվել է, որ Իլհամ Ալիևը հաղթել է՝ ստանալով ձայների 86.02 տոկոսը: ԵԱՀԿ Մարդու իրավունքների հարցերով բյուրոյի դիտորդները ավելի վաղ հաղորդել էր, որ ընտրությունների ժամանակ որոշ ընտրատեղամասերում խոչընդոտում էին իրենց աշխատանքը:


«Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են օրենսդրության պահանջներին համապատասխան: Երկրի ԿԸՀ-ն նախաձեռնել է բոլոր անհրաժեշտ քայլերն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման համար: ԵԱՀԿ-ն և ԵԽԽՎ-ն կանխամտածված կողմնակալ հաշվետվություն են ներկայացրել Ադրբեջանի ընտրությունների հացով», - հայտարարել է իշխող կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովը:

Վերջինս հավելել է, որ հանդիպում է անցկացրել տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտարարել էին նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին