Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում վնասված ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

15 Ապրիլ, 2018 22:00
Մոսկվայում վնասված ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Սանկտ Պետերբուրգից Մոսկվա թռչող ինքնաթիռը վնասված ֆյուզելյաժով վայրէջք է կատարել մոսկովյան օդանավակայաններից մեկում: 

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, օդանավի տեխզննումից հետո բացահայտվել է ինքնաթիռի թևի վերին մակերևույթի հետ ֆյուզելյաժի (ինքնաթիռի կմախքի) միացման վահանակի մասնակի բացակայությունն ու քայքայումը: Մասնագետները փորձում են պարզել, թե երբ է վնասվածքն առաջացել և գնահատել ինքնաթիռի տեխնիկական վիճակը: 

Աղբյուրը չի նշում, թե որ օդանավակայանում է վայրէջք կատարել ինքնաթիռը և թե որ ավիաընկերությանն է այն պատկանում:

 

Լրահոս

Դիտել ավելին