Կարևոր իրադարձություններ

Վաղը ժամը 8.15-ին փակում ենք կամուրջները, մետրոն, փողոցները. Նիկոլ Փաշինյան

15 Ապրիլ, 2018 21:15
Վաղը ժամը 8.15-ին փակում ենք կամուրջները, մետրոն, փողոցները. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ներկայացրել է քաղաքացիական անհնազանդության քայլերը: Նա նշել է, որ առաջին փուլի արդյունքներով համատարած համակրանք են վայելում ՀՀ քաղաքացիների շնորհիվ, սակայն համակրանքը դեռ չեն կարողացել կոնկրետ քաղաքական գործողությունների վերածել և վաղվանից պետք է վերածեն:

Փաշինյանը զանգվածային քաղաքացիական անհնազանդության ժամ է հայտարարել ապրիլի 16-ին, առավոտյան 8:15:

Փաշինյանը նշել է, որ առաջին քայլը լինելու է Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջների արգելափակումը: Նա քաղաքացիներին կոչ է արել կամուրջների վրա կանգնեցնել ավտոմեքենաները, վթարայինները միացնել և ոտքով շարժվել ԱԺ շենք՝ ճանապարհին ժողովրդին իրազեկելով, որ հավաքվում են ԱԺ մոտ:

Հաջորդ քայլը բոլոր հնարավոր փողոցների արգելափակումն է: «Ամեն մեկը տնից դուրս է գալիս փողոց, ավտոմեքենան կանգնեցնում փողոցում և ոտքով գալիս է Բաղրամյան պողոտա», – ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է կանգնեցվի նաև Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը: Մարդիկ, ուղևորները 4-5 հոգանոց խմբերով, երբ դռները բացվում են, պառկում են դռների մեջ, դռները չեն փակվում և գնացքը չի շարժվում: Մյուս ուղևորները դուրս են գալիս և ոտքով գնում Բաղրամյան պողոտա:

8:15-9-ի բանկային հաշիվների գումարները կանխիկացնում են և դնում իրենց գրպանը:
Հայտարարվում է գործադուլ, մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է և չեն կարող հասնել աշխատանքի:

Երիտասարդները կարող են ավտոբուսների առաջ պառկել, իջեցնել տրոլեյբուսների շտանգաները

Ուսանողներն ու դպրոցականները դասադուլ են հայտարարում, իզուր երեխաներին չհանեք, որ վաղը խցանումների մեջ չմնան: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նույն ակցցիաները կարող են անել նաեւ մարզերում:

Բոլորը հավաքվում են Բաղրամյան պողոտայում, ասել է Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով, որ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, գործողությունները պետք է շարունակվեն: Ես իմ կյանքը դրել եմ Հայաստանի ժողովրդի ազատության համար, ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին