Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գործադուլ սկսել

15 Ապրիլ, 2018 20:09
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գործադուլ սկսել

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցներին և, առհասարակ, ՀՀ քաղաքացիներին կոչ արեց վաղը` ապրիլի 16-ին, գործադուլ հայտարարել և 8:15-ից սկսած հավաքվել Բաղրամյան 26-ում:

Նա նաև երիտասարդներին կոչ արեց խափանել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը` պառկելով կայարան ժամանած գնացքի վագոնի դռների մեջտեղում և մարդկանց կոչ անելով ոտքով գնալ Ազգային ժողովի շենքի մոտ:

Իր ելույթում Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց նաև կանխիկացնել բանկային քարտերի վրա առկա ողջ գումարը:

 

Լրահոս

Դիտել ավելին