Կարևոր իրադարձություններ

Դամասկոսում հաղորդել են ՔԶԱԿ-ի բոլոր փորձագետներին Սիրիա մուտքի արտոնագիր տրամադրելու մասին

15 Ապրիլ, 2018 18:20
Դամասկոսում հաղորդել են ՔԶԱԿ-ի բոլոր փորձագետներին Սիրիա մուտքի արտոնագիր տրամադրելու մասին

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետներին Սիրիա մուտքի արտոնագրերը տրամադրվել են, դրանք ստացել են նույնիսկ այն փորձագետները, որոնք հայտնի են Սիրիայի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքով, «Ինտերֆաքս»-ին հայտարարել է դամասկոսի դիվանագիտական աղբյուրը։

«ՔԶԱԿ-ի փորձագետներին մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված խնդիրներ չպետք է լինեն, դրանք տրամադրվել են ՔԶԱԿ-ի նույնիսկ այն ներկայացուցիչներին, որոնք հայտնի են իրենց հակասիրիական կախվածությամբ»,- ապրիլի 15-ին ասել է գործակալության զրուցակիցը։

«Եթե ինչ-որ մեկն այնտեղ ասեկոսեներ է տարածում, նրանք մուտքի արտոնագրերի խնդիրներ ունեն, ապա դա սուտ է»,- ինչպես հավելել է աղբյուրը։

 

Լրահոս

Դիտել ավելին