Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը

15 Ապրիլ, 2018 13:40
Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը

Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley) ապրիլի 13-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրի բացումը լայնորեն լուսաբանվել է շվեյցարական հանրային հեռուստատեսությամբ և ֆրանկոֆոն այլ հեռուստաալիքներով ու տպագիր մամուլում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության:

Ժնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին,  Ժնևի 2014-15 թթ. քաղաքապետ, ներկայիս՝ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի Հանրաապետության և կանտոնի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը: Վերջիններս  ընդգծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կարևոր նշանակությունը հավաքական բռնությունների դեմ մղվող պայքարում՝ հարգանք տուրքի մատուցելով խոցված ժողովուրդների իրավունքներին և չսպիացած հիշողություններին։

Շվեյցարահայ համայնքի՝ հուշարձանի կառուցման համակարգող հանձնախմբի համանախագահներ Վահե Գաբրաշը և Ստեֆան Կրիստենսենը, ինչպես նաև  Ժամանակակից արվեստի քաղաքային հիմնադրամի տնօրեն Միշել Ֆրեյբուրգհաուսն իրենց ելույթներում անդրադարձան  հուշարձանի նշանակությանը, կառուցման նախապատմությանը՝ հիշեցնելով, որ շուրջ ութ տարի կառուցման թույլտվության սպասող «Հիշատակի լապտերները», ժամանակավորապես հանգրվանելով Սուրբ Ղազարում՝ Վենետիկի ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում, արժանացել էին վերջինիս Ոսկե Առյուծ պատվավոր մրցանակին:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերի և ժնևցիների համատեղ պատմական հիշողությունն ու  Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի լապտերների տեղադրումը Ժնևի՝ մարդու իրավունքների միջազգային մայրաքաղաքի հանձնառություն է՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն մարդկության դեմ գործած ոճիրների ու ժխտողականության դեմ շարունակական պայքարի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին