Կարևոր իրադարձություններ

Վաճառքում են հայտնվել Օլանդի հուշերը իր նախագահության տարիերի մասին

15 Ապրիլ, 2018 10:40
Վաճառքում են հայտնվել Օլանդի հուշերը իր նախագահության տարիերի մասին

Ֆրանսիայում ապրիլի 11-ին վաճառքի են հանվում երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի «Իշխանության դասերը» խորագրով հուշերը: Այդ մասին գրել է Le Parisien թերթը:

400 էջի վրա պետության նախկին ղեկավարը պատմում է իր հնգամյա նախագահական ժամկետի մասին: Մասնավորապես, գրքում նա գնահատում է իր գործունեությունը երկրի նախագահի պաշտոնում, կարծիքներ հայտնում քաղաքական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատմում է կյանքի նկատմամբ ունեցած իր տեսակետների մասին:

Այսպես, մասնավորապես, նա գրում է, որ իր կյանքում կենտրոնական տեղն զբաղեցնում է հումորը, «որը մեր կյանքը դարձնում է ավելի հաճելի եւ սքողում է մարդկության գոյության ողբերգական բնույթը»:

«Իշխանության դասերի» էջերում Օլանդը նաեւ խոսում է այն մասին, որ իր «կառավարությանը հաջողվել է նվազեցնել անհավասարությունը» երկրում, սակայն, նրա խոսքով, Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը, ընդհակառակը, միայն վատացնում է իրադրությունն այդ ոլորտում: Նա նաեւ հայտարարել է, թե 2017 թվականի նախագահական ընտրություններում կարող էր հաղթել Էմանուել Մակրոնին, պարզապես «չի ցանկացել դա անել»:

Օլանդը պատմում է ոչ միայն քաղաքականության, այլեւ իր անձնական կյանքի մասին, այդ թվում՝ Վալերի Տրիերվեյլերից բաժանվելու եւ դերասանուհի Ժյուլի Գայի հետ հարաբերությունների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին