Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը 25 տարեկան է

14 Ապրիլ, 2018 23:25
Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը 25 տարեկան է

Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ռազմաուսումնական հաստատության հիմնադրման 25-րդ տարեդարձին:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով կրթական հաստատության ղեկավարությանը, դասախոսական և կուրսանտական կազմին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել ռազմական ավիացիոն համալսարանի դերը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության զորատեսակները արհեստավարժ կադրերով համալրելու, մեր երկրի գիտատեխնիկական և ռազմակրթական ներուժի ձևավորման գործում:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ ռազմական կրթությունը պաշտպանական գերատեսչության համար ունի առանցքային նշանակություն, և պաշտպանության նախարարության կողմից արվելու է առավելագույնը՝ ռազմական կրթությունը մրցակցային դարձնելու և տնտեսության բոլոր ուղղություններում դրա ներգրավվածությունն առավել առարկայական դարձնելու համար:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համալսարանի նորակառույց զորանոցի բացման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով խրախուսվել են ռազմաավիացիոն համալսարանի ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ, դասախոսներ և կուրսանտներ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին