Կարևոր իրադարձություններ

Այսօր հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևիցե. Սասուն Միքայելյան

14 Ապրիլ, 2018 22:08
Այսօր հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևիցե. Սասուն Միքայելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց, որ բոլորն անհատապես ակտիվանան: «Պետք է երկու օր դուրս գանք փողոց և այս ամեն ինչին վերջ տրվի՝ տանջանքներին, ցավերին, դժգոհություններին, ընդամենը լուռ կանգնելով, հերիք է բողոքեն, դժգոհեն: Այսօր հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևիցե»,-ասաց նա: 

 «Այստեղ եթե պարտվում է, պարտվում է ժողովուրդը, եթե հաղթում է, հաղթում է՝ էլի ժողովուրդը, սա ո՛չ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է, ո՛չ Սասուն Միքայելյանի, սա ժողովրդի պայքարն է, իսկ մենք կանգնել ենք ժողովրդի հաղթանակի համար: Մենք այս տարիներին բանտերում ենք հայտնվել, մեր պայքայրը շարունակում ենք, մեզ ոչինչ չի վախեցրել և հիմա էլ այստեղ ենք, որ ժողովրդին տանենք հաղթանակին, իսկ ժողովուրդը դա կարող է ավարտին հասցնել լուռ կանգնելով»,-ասաց նա:

Իսկ այն, որ ՀՀԿ-ն նիստը Ծաղկաձորում անցկացրեց և Սերժ Սարգսյանի թեկնածությունը այնտեղ առաջադրեց, Սասուն Միքայելյանը դա որակեց թուլության նշան:

 

Լրահոս

Դիտել ավելին