Կարևոր իրադարձություններ

Եվրախորհուրդը համարում է, որ Թուրքիան պատրաստ չէ անդամագրվելու ԵՄ-ին. ԶԼՄ-ներ

14 Ապրիլ, 2018 21:18
Եվրախորհուրդը համարում է, որ Թուրքիան պատրաստ չէ անդամագրվելու ԵՄ-ին. ԶԼՄ-ներ

Եվրախորհուրդը համարում է, որ Թուրքիան պատրաստ չէ անդամագրվելու ԵՄ-ին: Այդ մասին խոսվել է Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդի զեկույցում, որը կհրապարակվի ապրիլի 17-ին՝ տեղեկացնում է Welt-ը:

Եվրախորհուրդը նշում է, որ Թուրքիայում լուրջ է իրավիճակը օրենքի գերակայության, ազատ խոսքի և ազատ դատական համակարգի բացակայության առումով: Ներկա հանգամանքներում ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլի մասին ծրագրեր չկան:

Իրավիճակը շտկելու համար ԵԽ-ն կոչ է արել Թուրքիային առաջին հերթին հրաժարվել արտակարգ իրավիճակի ռեժիմից, որ մտցվել է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո: Բացի դրանից անհրաժեշտ է վերջ տալ քաղաքական համակարգում իշխանության արդյունավետ բաշխման թուլացմանը, ինչպես նաև անհրաժեշտ է խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը:

Միևնույն ժամանակ Բրյուսելը գովաբանել է Թուրքիային շուկայական տնտեսության զարգացման և ավելի քան 4 մլն փախստականների ընդունելուն ուղղված ջանքերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին